Ցանկացած դեպքում պետք է հատուկ նիստ հրավիրվի. Արփինե Հովհաննիսյան
Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է ՀՀ վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին խորհրդարանն իրավունքի ուժով պետք է հատուկ նիստ գումարի: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ցանկացած դեպքում պետք է նիստ հրավիրվի:
«Մնացած ձևակերպումները ես այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իմ արտահայտած դիրքորոշմամբ կանխորոշեմ ինչ-որ դիրքորոշում: Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի «քվեարկության» եզրույթի մեկնաբանությանը:
Ի վերջո, սրա մասին տեղեկացված են կառավարության տարբեր ներկայացուցիչներ, ասել են, որ կհանգեն եզրակացության: Եթե եզրակացության կհանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջինը կլինի այն, որ որոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն, որտեղ նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակն այն է, որ երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդ կերպ»,- ասաց խորհրդարանականը
Հարցին, թե այսինքն՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն կանի այնպես, ինչպես կառավարությո՞ւնը կանկնկալի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ իրենք կանեն ոչ թե այնպես, ինչպես կառավարությունն է ակնկալում, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը: «Եվ ինչպես նշեցի, անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով բնականաբար չեն սպասվում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ երկրի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի մոտեցումը. Հովհաննիսյան
- Մարդիկ կոմպոտ «զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում, քան ԱԺ-ում ուզում են ԸՕ անցկացնել. Աշոտյան
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին (լրացված)