Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երևանի 2800-ամյակը
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում նշվել է Երևանի 2800-ամյակը, և Beeline-ի աշխատակիցները հանդես են եկել յուրահատուկ նախաձեռնությամբ այդ տոնի առթիվ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում մասնակցել են «Երևան, իմ սիրտ» երգի ստեղծման և հոլովակի նկարահանման աշխատանքներին, որպեսզի այդ օրն ուրախացնեն բոլորին գեղեցիկ կատարումով։
«Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է և գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երևանը դարձավ իմ տունը, բայց ես միևնույն է ամեն օր նորովի եմ բացահայտում այս քաղաքը։ Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս ունի իր հատուկ աուրան։ Երևանը յուրահատուկ է իր կոլորիտով, բնակիչներով և արժեքներով։ Շնորհավորում եմ քեզ, Երևա՛ն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երգը հասանելի է հետևյալ հղումով Youtube-ում՝ ինչպես նաև Beeline Armenia պաշտոնական էջում Facebook-ում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
- Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
- Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
- Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ
- Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան