Բաբլոյան. Նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Մինչ հարցի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբյոլյանը հայտարարեց արտահերթ նիստի անցկացման ժամանակացույցի և օրակարգում ընդգրկված հարցի քննարկման տևողության, նախագծերի քվեարկության մասին։
Պատգամավորների՝ ուշադիր չլինելու պատճառով, Բաբլոյանը ստիպված եղավ կրկնել քվեարկությունը։
«Ես զարմացած եմ, որ մարդիկ նստած են, եկել են այստեղ հատուկ մասնակցելու, միևնույն ժամանակ ուշադիր չեն հետևում և չեն իրականացնում իրենց պարտավորությունները»,- ասաց Բաբլոյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարման կարգով ասաց. «Բա որ ասվում է Ազգային ժողովը պիտի ցրվի, այ հենց սրա համար էլ ասվում է, հորդորում եմ արագ քննարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել և ընտրվել ժողովրդի կամոք»։
ԱԺ նախագահն արձագանքեց. «Դե մենք այդ պրոցեսն իրականացնում ենք, բայց նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել, որպեսզի մենք մեր պարտավորություններն իրականացնենք»։
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին
- ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան