Քաղաքական 16:30 22/10/2018 Հայաստան

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԸՕ նախագիծն այսօր կարող է չընունվել

«Մեզ համար անընդունելի է այն, ինչը փորձ է արվում պարտադրանքով իրականացնել, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը ըստ էության պարտադրանք է։ Մենք ինքներս ենք ստեղծել այս ֆորս-մաժորը, ճգնաժամը և ուզում ենք հերոսաբար հաղթահարել այն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Դեկտեմբերին ընտրությունների անցկացման պարագայում երկու պրոբլեմ է առաջանում։ Մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել վատի և ոչ լավի միջև։ Եթե մենք չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը վատ է։ Եթե ընդունում ենք նոր Ընտրական օրենսգիրքը, չի կարող լավ համարվել մի ընտրություն, որն անցկացվում է նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո։

Մենք միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովել։ Իսկ քանի որ առաջընթաց տեսնում ենք, փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող դեմ լինել։ Բնականաբար, կողմ ենք, այդտեղ դրական տեղաշարժեր կան»,- ասաց Ռուստամյանը։

Դաշնակցական գործիչը նկատեց՝ Ընտրական օրենսգրքի՝ մի քանի ժամվա ընթացքում երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է։ Նա շեշտեց՝ արտահերթ ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելը դարձել է ինքնանպատակ։

«Քայլեր կան, որոնք պարզապես չեն արվել։ Ամեն ինչ հարամարցված է  դեկտեմբերին։ Անգամ հանվել է հանձնաժողովների մասնագիտական ուսուցման հարցը։ Չեմ բացառում, որ նախագիծն այսօր չընունվի, ես երբեք ոչինչ ԱԺ-ում չեմ բացառել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին՝ սաբոտաժ համարո՞ւմ է ՀՀԿ-ի դիրքորոշումը, որը կողմ չի քվեարկելու ԸՕ նախագծին,  դաշնակցական գործիչը պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում սաբոտաժ, նրանք սեփական տեսակետն են արտահայտում, դա նրանց իրավունքն է։

«Իհարկե, այս Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո պետք է ժամանակ հատկացվի, որպեսզի պատրաստվեն։ Մրցակցային պայմաններ են խախտվելու, և իսկապես ական է դրվելու այդ ընտրությունների տակ։ Սա ձեռնտու չէ այն իշխանությունը, որ վստահություն  ունի՝ միևնույն է մեծամասնություն է ունենալու։ Ինչի՞ է պետք ակնաապատ դաշտով այդ մեծամասնությունը ստանալ, չեմ հասկանում»,- ասաց նա։

Ճշգրտող հարցին՝ ՀՅԴ-ն ԸՕ նախագծին և կողմ է և դե՞մ, Արմեն Ռուստամյանը հստակեցրեց՝ իրենք և կողմ են, և դեմ, կողմ են լույսին, դեմ են խավարին։

«Անխուսափելի իրավիճակ է, հո երկրից չենք թողնելու, գնանք։ Ընտրությունն այս ձևով են անում, այս ձևով կմասնակցենք»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով ԸՕ նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Արմեն Ռուստամյանը նշեց՝ կառույցը պահպանել է իր տեսակետը՝ գնդակը նետելով քաղաքական ուժերի դաշտը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադները քանդելու մասին վերջին հայտնի հայտարարության մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց՝ իրենք միշտ էլ կողմ են եղել դրանք քանդելուն։ Բացի այդ՝ նա նկատեց՝ եթե փաստում ենք, որ կան բարիկադներ, նշանակում է՝ սեր և համերաշխություն այդքան էլ չի եղել, այդ երևույթները տոտալ բնույթ չեն կրել։

Դաշնակցական գործիչը միաժամանակ հավաստիացրեց, որ կառավարությունից նոր պաշտոններ չեն ուզելու, հենց սկզբից էլ չեն ուզել։

«Սկզբից էլ հայտարարել ենք, որ Փաշինյանին պաշտպանելը չի նշանակում, որ անպայման ուզում ենք կառավարության մեջ լինել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին՝ Ռուստամյանի խոսքով, դրանք բավական պասիվ մասնակցություն է եղել, ինչը մտորելու տեղիք է տալիս։

«Շատ լավ է, որ մարդիկ հասկանում են՝ լցոնումներն ու նկարչությունը մնացել են անցյալում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}