Ցուցակում հնարավոր է լինեն անձիք, ովքեր ՀՀԿ-ի հետ առնչվել են. Նիկոլ Փաշինյան
«Ցուցակում հնարավոր է լինեն անձիք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են։ Հնարավոր է»,- լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվեն իրենց ցուցակում։
Միաժամանակ նա նշեց, որ պետք է փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել։
«Էլի եմ ասում, ես հույս ունեմ, որ այս պրոցեսը, այն, ինչ մենք անում ենք, ընդ որում, մեծ հավանականությամբ, չենք անում իդեալական, բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք խնդիր ունենք համախմբում իրականացնել և փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել»,- ասաց Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը. Փաշինյան
- Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին. Նիկոլ Փաշինյան
- Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար