Քաղաքական 14:08 22/10/2018 Հայաստան

Հանրապետական խմբակցությունը կողմ չէ ԸՕ նախագծին

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը  հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը  2018 հոկտեմբերի 22-ին  նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են  մի շարք գործոններ։

Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության եւ քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։ Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է ընտրական օրենսգքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի  քննարկումները, և  ի վերջո Ազգային ժողով դրա ներկայացումը,  վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն։

Այսպես՝
·       Ինչպես հիշում եք, Խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «ԵԼՔ»խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ այդ թվում նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Կարևոր է նշել, որ  միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձևաչափը   համարվում է  ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելիս պահանջվում է քաղաքական ուժերի  լայն կոնսենսուս։ Դեռևս օգոստոսին  խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ  ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին Կառավարության կողմից։

·       Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջանական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ  միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69։

·       Նախագիծը  հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է  ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի  հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանիօր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը  պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչև Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու և իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը:

·       Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ: Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրություններըերկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերդասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։ Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեեւ ընտրական համակարգի փոփոխությունը  չի  կարող մեկնաբանվել որպես բացասական երեւույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարգայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում  է,որ  եթե ընտրական օրենսգիրքը  ենթարկվում է էական փոփոխության,ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց:

Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հոկտեմբերի  19-ի հայտարարության մեջ, նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:

Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերընշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}