Որոշ պատգամավորներ ԱԺ-ի ճանապարհին են՝ պետք է գան և մասնակցեն քվեարկությանը. Գորգիսյան
Ինչպես հայտնի է, ԸՕ բարեփոխումների նախագծի ընդունումը հետաձգվեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կողմից 20 րոպե ընդմիջում վերցնելու պատճառով:
Քիչ առաջ նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընդմիջում վերցնելու պատճառն այն էր, որ կառավարության հետ բանակցություններն են, որոնց արդյունքում որոշ պատգամավորներ ԱԺ-ի ճանապարհին են՝ պետք է գան և մասնակցեն քվեարկությանը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք կառավարության կողմից ճնշումներ են եղել այդ պատգամավորների վրա, որպեսզի նրանք մասնակցեն քվեարկությանը, պատգամավորը նախ պատասխանեց, որ չի կարծում, այնուհետը նշեց, որ տեղեկություն չունի: Նա նաև խուսափեց անուններ տալ, թե հատկապես ովքեր են ԱԺ ճանապարհին գտնվող պատգամավորները:
Նշենք, որ ԸՕ այս նախագիծը սահմանադրական օրենք է, հարկավոր է պատգամավորների 3/5 -ի քվեն, այսինքն 63 ձայն, որ օրենքն ընդունվի: ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: