ԱՄՆ-ը հայտնվել է փակուղում և գնում է «անպատասխանատու ուղով». Գորբաչև
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը, դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, խոսում է այն մասին, որ Միացյալ նահանգները հայտնվել է փակուղում և որոշել է գնալ անպատասխանատու ճանապարհով։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, որոշումներ ընդունելիս ինչ-որ պահի հայտնվել է փակուղում։
Գորբաչևը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է միջամտի այս հարցին, քանի որ այսօրինակ որոշումը վերաբերում է ամբողջ աշխարհին։
Նշենք, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այն ստորագրել են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչևն ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ Պայմանագիրը սկսել է գործել 1988 թվականի հունիսի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին