Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ
Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:
Նշվում է, որ «Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման և մեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորման երկու նոր առաջարկ՝ Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկը 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ
- «Կամար» բիզնես կենտրոնում ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ամերիաբանկը
- Ամերիաբանկն ԱԶԲ կողմից արժանացել է «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
- ԱՊՀ երկրների լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների այցն Ամերիաբանկ
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին