Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ն սաբոտաժ չի անում
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը համարում է, որ հարազատ կուսակցության խմբակցությունն ԱԺ-ում սաբոտաժ չէ անում։
«Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանարպետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նա հիշեցրել է, որ ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար:
«Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրեսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու»,-նշել է Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին