Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև գործադիր իշխանությունն է. Դանիել Իոաննիսյան
«Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նա նշել է, որ ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը:
«Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր: Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քվեարկության էր դրել ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չէր ընդունվել:
Սահմանադրական օրենք համարվող նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ն սաբոտաժ չի անում
- Վերադարձ անցյալին չկա և չի լինելու. Փաշինյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին