Թել-Ավիվի քաղաքապետը խոստանում է անցկացնել «Եվրատեսիլն» առանց քաղաքականության
Թել-Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2019»-ը պետք է անցկացվի բարձր մակարդակով և առանց քաղաքականության։
«Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մրցույթի անցկացման համար տրամադրենք մեծ համերգային դահլիճներ։ Մենք մեծ փառատոներ կազմակերպելու և շատ հյուրեր ընդունելու լավ փորձ ունենք։ Այդ ամենը միասին վստահություն է տալիս, որ եվրոպական մրցույթը վերածվի մեծ միջազգային տոնի»,- Ռիա նովոստիին ասել է քաղաքապետը։
Ռոն Հուլդաին ստիպված հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2019» մրցույթի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունենում Իսրայելի աշխարհիկ և կրոնական բնակչության միջև լարված հարաբերությունների, ինչպես նաև որոշակի արտաքին ճնշումների ֆոնին, այդ թվում նաև որոշ երկրներ և երաժիշտներ կոչ են անում բոյկոտել մրցույթը։
Թել-Ավիվը նաև կոշտ է արտահայտվել երաժշտական փառատոնին քաղաքականության միջամտության դեմ։
«Երգի փառատոնը, որը 60 տարուց ավելի է անցկացվում և որին մասնակցում է ավելի քան 40 երկիր, պետք է քաղաքականությունից առանձին լինի։ Ցավոք, Եվրատեսիլի նույնիսկ ոչ վաղ պատմությունում եղել են օրինակներ, երբ քաղաքականությունը ստեղծել էր միջազգային ստեղծագործական համայնքի համար անհարկի հակամարտություններ։ Հույս ունեմ, որ «Եվրատեսիլ-2019»-ը չի վերածվի քաղաքական իրադարձություն»,- ընդգծել է նա։
«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թել-Ավիվի քաղաքապետը հայտնել է «Եվրատեսիլի» կազմակերպիչների վրա ճնշման մասին
- Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
- Բուլղարիան «Եվրատեսիլին» չի մասնակցի
- «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
- Համաշխարհային աստղերը կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլը» Իսրայելում
- Թել-Ավիվի քաղաքապետը պատրաստ է անվճար դահլիճ տրամադրել «Եվրատեսիլի» համար
- Իսրայելի գումարը կարող է չբավականացնել «Եվրատեսիլի» համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան