Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
Կոնվերս Բանկը աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացել է Երևանի վազքի մարաթոնը: Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում: Հայտնում են բանկից։
«Կոնվերս Բանկը կարևորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաև Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակներում Երևանում, մարզերում և Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկը աջակցել է նաև նախորդ տարի:
Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երևանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝ 31.1 կմ և 42.2 կմ վազքուղիները: