Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել. Հրանտ Բագրատյան
Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։
«Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր է տեմպերը կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»,- գրել է Հ. Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսության աճի տեմպը դանդաղել է
- Հրանտ Բագրատյան. Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա
- Հրանտ Բագրատյան. Ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության
- Բագրատյանն արձագանքել է Փաշինյանին. Այստեղ սխալ է ամեն ինչ
- Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան
- Զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին