Հայկ Մարության. Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք
«Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գնահատել է անբավարար։
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն:
«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան