
Պեսկովը հայտնել է՝ ինչ սպասելիքներ կան Պուտին-Բոլթոն հանդիպումից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հանդիպման ժամանակ կքննարկվի Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ Մոսկվան սպասելու է ամերիկյան կողմի պարզաբանումներին։
Ջոն Բոլթոնը Մոսկվա ժամանել է պաշտոնական այցով։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ նահանգները դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, քանի որ ռուսական կողմն, իբրև թե, խախտում է համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հայտնվել է փակուղում և գնում է «անպատասխանատու ուղով». Գորբաչև
- Բոլթոնի այցով կարող ենք ուղիղ կապ հաստատել Սպիտակ տան հետ. Սուրեն Սարգսյան
- Բոլթոնը հայտնել է՝ ինչ նպատակով է ժամանում Ռուսաստան
- Թրամփը կարող է չեղարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը