Ջիգարխանյանի փաստաբանը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա աշխատանքի
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա թատրոն և կշարունակի ստեղծագործական գործունեությունը։ Ռիա նովոստիին նա ասել է, որ Ջիգարխանյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ։
Հոկտեմբերի կեսերին Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ նա հոսպիտալացվել է և կմնա հիվանդանոցում շուրջ երկու շաբաթ։
Այսօր Մոսկվայի դատարանում շարունակվել է Ջիգարխանյանի նախկին կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի գործով դատավարությունը, ով մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեջ։ Դերասանի փաստաբանն ասել է, որ դատարանը հարցում կուղարկի դերասանի առողջության հետ կապված, դրանից կախված կլինի՝ արդյոք նա կգնա դատարան ցուցմունք տալու։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 29-ին։
Պարֆենովը հույս ունի, որ այդ նիստում դատարանը կհարցաքննի մեղադրյալին, դատական քննությունը կավարտվի և կսկսվի դատական վիճաբանությունների փուլ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
- Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է, նա չի կարողանում քայլել
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին