Ալեն Սիմոնյան. ՔԿՀ-ներում հասարակ դատապարտյալներին մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակին։
«Մենք խոսում ենք ցմահ դատապարտյալների մասին, բայց բոլորս գիտենք և բազմիցս լսել են, թե ինչ պայմաններում են ապրում հասարակ դատապարտյալները։ Դա հերթով քնելն է, երբ 6 հոգու համար նախատեսված սենյակներում 12-13 մարդ է, ջրի խնդիր կա, պարզապես մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա։ Այս հարցը պետք է լինի մեր օրակարգում, մինչև մենք ամենալավ լուծումը գտնենք»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել էր, որ «քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրն այլևս լուծել ենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է
- Նախարար. ՔԿՀ-ներն այս տարվա 5 ամիսներին 1.5 անգամ ավելի շատ են բեռնաթավել, քան անցած երեք տարիներին