Շարմազանով. Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարևոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարևորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
«Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը: Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է միասնաբար պայքարենք ռազմական հռետորաբանության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ. Շարմազանով
- Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան