Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
Հոկտեմբերի 23-ին կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:
««Մալաթիա» մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքաjին ժամերն են՝ երկուշաբթի- ուրբաթ՝ ժամը 9.30-17.00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը»- ասել են Բանկում՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:
Բանկից հայտնում են՝ 2018թ ընթացքում Կոնվերս Բանկը գործարկել է ևս երկու մասնաճյուղ՝ Երևանում և Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում բացվել է «Երիտասարդական» մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել է «Գյումրի» մասնաճյուղը:
«Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ »,-եզրափակել են Բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը ՀՀ մարզերում և Արցախում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ
- Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան