Նունե Թումանյան. «Գարնանը, միգուցե...»
Այսօր քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ Նունե Թումանյանի ծննդյան օրն է։ «Women and Art Biennial 2014»-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործ Նունե Թումանյանն արժանացել էր բիենալեի միակ՝ «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ» մրցանակին:
Նունե Թումանյանը երկար ժամանակ բարձրաձայնում է, որ Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպում են ցուցահանդեսներ, որտեղ շեշտը կրկին դրվում է հենց քաղաքային քանդակների վրա՝ փորձելով այդկերպ գրավել պատասխանատուների ուշադրությունը։
Այսօր շնորհավորեցինք տիկին Նունեի ծննդյան տարեդարձը՝ ցանկանալով, որ քաղաքում անպայման հանդիպենք նրա քանդակներից, նաև հետաքրքրվեցինք, թե քաղաքային քանդակների տեղադրման հարցով ի՞նչ հույսեր է կապում Երևանի նոր քաղաքապետի հետ։
«Քաղաքի քանդակային դիմագծին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ ծրագիրը սկիզբ առավ դեռևս համատարած հուսալքության պայմաններում։ Համառում էի, լավ հասկանալով, որ պայքարս հողմաղացների դեմ է... Հիմա, երբ իրավիճակ է փոխվել, իսկ ես հավատում եմ, որ փոխվել է, անշուշտ, ծրագիրը կունենա շարունակություն։ Ճանապարհը հեշտերից չէ, քաղաքային քանդակի հանդեպ կարծրատիպ է պետք փոխել։ Իսկ դա ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Հիմա արդեն մի պուճուր հույս էլ ունեմ, որ չարչարանքս ապարդյուն չի։ Կարծում եմ, կկարողանանք համոզիչ լինել»,- ասաց Նունե Թումանյանը։
Քանդակագործը նոր ցուցահանդեսով հանդես գալու մտադրություն ունի. «Գարնանը, մի գուցե... կիսատ գործեր ունեմ, ավարտել է պետք։ Նոր մտքեր կան, որոնք դեռևս մտքեր են... Նոր ցուցահանդեսի լավ կլինի նոր գործերով ներկայանալ»։
Ն. Թումանյանն Ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը, որպես ազատ ունկնդիր մասնակցել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի գծանկարի և քանդակագործության դասընթացներին։ Նա 1985-1991 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։ 1994-2009 թթ. աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվել է նախահաշիվներ ներկայացնել «Քաղաքային քանդակ»-ի մի քանի աշխատանքների վերաբերյալ
- Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը
- «Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա՝ ոչ»
- Քանդակագործ Նունե Թումանյանի պատահական բացահայտումն ու «անձնական հետաքննությունը»
- «Կոպիտ կարող է հնչել, բայց Երևանը ոնց որ պանթեոն լինի». այն մասին, թե ինչ է անհրաժեշտ մեր քաղաքին
- «Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Նունե Թումանյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ ՄԱԿ-ի գրասենյակում
- «Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան
- Քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքները ներկայացվելու են «Women and Art Biennial 2014»-ում
- Տաղանդավոր մուլտիպլիկատորի առաջարկը` գումար հավաքել և Նունե Թումանյանի քանդակը տեղադրել Երևանում
- Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
- Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան