Դուք ձեզ նայեք, իսկ ՀՀԿ և անցյալ ունի և ներկա և ապագա. Շարմազանով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։
Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին , իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի լայվերին ու սպառնալիքներին։
Դրան հակառակ ականատես եղանք նաև իմ կուսակցական որոշ գործընկերների ու խմբակցության արժանապատիվ, սկզբունքային ու քաղաքական վարքագծին ու գնահատականին։
Այո, չի կարելի հանուն արհեստական կոնսենսուսի սպանել բազմակարծությունը։ Չի կարելի քո սեփական շահը նույնացնել ժողովրդի շահի հետ։ Չի կարելի այդքան մեծամիտ ու աննպատակ հպարտ ձևանալ։ Չի կարելի ամեն գնով հասնել հաջողության ու հաղթանակի՝ չնկատելով, որ երկիրդ ավելի լուրջ մարտահրավերի առաջ է կանգնելու։
Չի կարելի խրախուսել նրանց, ովքեր այսօր քաղաքական էժանագին դիվիդենտներ շահելու համար քննադատում են ՀՀԿ-֊ին, իսկ ոչ վաղ անցյալում ելքեր էին փնտրում ՀՀԿ֊-ի դրական վերաբերմունքին արժանանալու համար։
Հարգելիներս , ՀՀԿ-ն ունի ասելիք, անելիք, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, հզոր լիդերներ ու ավելի քան համոզված եմ՝ երկար ու արժանապատիվ քաղաքական ուղի։ Դուք ձեր մասին խոսեք։ Այդ տեսակի մասին ժողովրդական իմաստությունն ասել է՝ Ով էշ նրանք փալան. Պինդ մնացեք»: