Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին
«Չկա դահլիճում այնպիսի մի ուժ, որը վաղը կարող է 53 ձայնով կազմակերպել կողմ քվեարկություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունեն, որ ՀՀԿ խմբակցությունը վաղը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։
«Վստահ չեմ, որ այդ ցանկության պարագայում նրանք կարողանալու են 53 ձայն ապահովել։ Ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ կամ խելագարության կանխավարկած»,- ասաց նա։
Իսկ թե ինչու որոշեցին այնուամենայնիվ վարչապետի թեկնածու առաջադրել, պատգամավորը ենթադրեց, որ իրավաբաններն են նման խորհուրդ տվել։
«Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում։ Կարծում եմ, որ իմաստն այն է եղել, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ «Ելք»-ը չի՞ պատրաստվում քվեարկել սեփական թեկնածուի օգտին՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքն անձամբ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի վերջինս չընտրվի։
Ինչ վերաբերում է ԸՕ-ն կրկին խորհրդարան բերելու նախաձեռնությանը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամեն ինչ ավելի ակնհայտ կլինի երկուշաբթի կայանալիք ԱԺ արտահերթ նիստում։
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ չընտրվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց՝ ԱԺ-ն ոչ միայն ինքն իր գործունեությունն է խանգարում, այլ նաև մնացած պետական ինստիտուտների, ինչն էլ ևս մեկ փաստ է, որ խորհրդարանն օր առաջ պետք է ցրվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին