Հայաստանը լքել եմ միայն իմ վերաբերյալ քրգործով արդարացման որոշում ստանալուց հետո. ՍԴ դատավորի թեկնածու
«Ես նախկինում բազմաթիվ քրեական հետապնդումների եմ ենթարկվել ու Հայաստանը լքել եմ միայն իմ վերաբերյալ քրեական գործով արդարացման որոշում ստանալուց հետո»,- այսօր խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ թե երբ, ինչ դրդապատճառներով է հեռացել Հայաստանից և բնակվել Միացյալ Թագավորությունում։
«Միացյալ Թագավորություն տեղափոխվելու և շատ հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու պատճառը եղել է այն, որ ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ այստեղ լավ մասնագետներ չկան, այլ դուք բոլորդ գիտեք՝ կոնկրետ պատճառներով. իրավաբանի և քաղաքականության ճանապարհները մեկ են։ Ես ինձ այն ժամանակ մեղավոր չեմ համարել, որովհետև մտածել եմ, որ ես մեղավոր չեմ ստեղծված իրավիճակի համար», - մանրամասնեց թեկնածուն։
Նա նշեց, որ այս տարվա մայիսին է վերադարձել Հայաստան. «Այն ժամանակ չէ, բայց հիմա ինձ մեղավոր կզգայի, եթե այս իրավիճակում Հայաստանից հեռու լինեի ու այդ պատճառով է, որ մայիսից ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան՝ մշտական բնակության։ Ես հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու։ Հայաստանում նեղ մասնագիտական ռեսուրսի պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ եղածը չօգտագործվի ըստ արժանվույն»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանը չի հավատում, որ ՍԴ-ն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի
- Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան