Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայության գործարկման մասին։
Ընկերությունից հայտնում են, վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։
«Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» և «Օպտիմալ 3500» շահավետ սակագնային փաթեթներ ոչ աշխարհագրական «060» կոդով հեռախոսահամարների համար, ինչպես նաև «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլև ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Տվյալ ծառայության և սակագների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝ www.beeline.am։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երևանի 2800-ամյակը
- Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
- Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
- Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին