Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում
Լեհաստանի Զամոսկ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ օրը հարթակ են դուրս եկել գյումրեցի 77 կգ քաշայիներ Արա Աղանյանը և Ռաֆիկ Հարությունյանը: Արա Աղանյանը պոկումում 143 կգ-ով հինգերորդն է եղել: Նրա համաքաղաքացի Ռաֆիկ Հարությունյանը 146 կգ-ով գրավել է առաջին տեղն ու մրցաձևում արժանացել է ոսկե մեդալի:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ հետաքրքիր պայքար է ծավալվել հրում վարժությունում: Մասնակիցները մեծ ցանկություն ունեին սանձել ծանր կիլոգրամներ: Արան չի կարողացել երեք մոտեցումներով իր կամքին ենթարկել նախապես պատվիրած քաշը, 0 է ստացել և հեռացել ասպարեզից: Իսկ Ռաֆիկը հաղթահարել է 180 կգ կշռող ծանրաձողը և դարձել է երկրորդ մրցանակակիր: Երկամարտում նա 326կգ-ով գրավել է երկրորդ տեղը և պարգևատրվել է արծաթե մեդալով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան