Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 23-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի առաքելությունը ստանձնած Աննա-Կարին Օստի հետ:
Նախարարության մամուլի և հասարակայնույան հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքի նախարարի պատվիրակության՝ վերջերս Սիրիա կատարած աշխատանքային այցին, դրա շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներին, ստացած տպավորություններին, այցի արդյունքերին:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այցը հատկապես ոգևորիչ էր Հալեպի հայ համայնքի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դեռևս որևէ պաշտոնյա չէր այցելել հայաշատ Հալեպ:
«Չեմ կարող չնշել, որ Սիրիայի հայ համայնքը, չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին, լի էր հույսով ու կյանքով: Հալեպում մենք հաճախ լսում էինք ռումբերի պայթյունների ձայները, մեզ համար դա արտակարգ իրավիճակ էր, սակայն Հալեպի բնակիչների համար այդ ամենն իրենց առօրյայի սովորական մասն է դարձել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Նա նաև բարձր է գնահատել Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքը: «Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները միակն էին, որ չդադարեցին գործել նույնիսկ պատերազմի ամենաթեժ օրերին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան