«Ելք»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին. Գորգիսյան
«Ելք» խմբակցությունը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն», - ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ներկայումս առաջադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերն են պատրաստվում ԱԺ քարտուղարություն ներկայացնելու համար:
նշենք, որ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ պետք է կայանա վարչապետի ընտրությունը, տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 24-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին