Հուսով եմ՝ վաղը ֆորս-մաժորներ չեն գրանցվի. Նաիրա Զոհրաբյան
«Երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստ գումարելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն ավարտվել է։ Հավաքվել է 35 ստորագրություն։ Իհարկե, ցանկացողներն ավելի շատ էին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հենց լրագրողների ներկայությամբ ստորագրություններով թուղթը հանձնելով ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին։
«Սա նշանակում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ»,- ասաց նա։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հանգամանքին՝ Զոհրաբյանը նշեց, որ դա ֆորմալ առաջադրում է, և իրենք չեն քվեարկելու՝ թույլ տալով, որ ներկայացված քաղաքական օրակարգը սպասարկվի։
«Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,- նշեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ վաղը ֆորս-մաժորներ չեն գրանցվի։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին
- «Ելք»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին. Գորգիսյան
- Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունը հավաքվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին