Շատ ինքնուրույն քաղաքապետը
Թեև արդեն երկու օր է հաստատված տեղեկատվություն կա, որ Երևանի գլխավոր ճարատարապետ նշանակվելու է Արթուր Մեսչյանը, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը՝ նրան ճարտարապետ նշանակելու վերաբերյալ եղավ այսօր։
Երևանի քաղաքապետը «Իմ քայլ» խմբակցությունից է։ Հենց այդ խմբակցությունում ընդգրկված են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դժգոհում էին քաղաքի արտաքին տեսքից, քաղաքում կատարվող շինարարական աշխատանքներից ու հին շենքերի խեղաթյուրումներից։ Հետաքրքիր է՝ ինչպիսի քննարկումներ են եղել, կամ՝ եղել են արդյո՞ք: Panorama.am-ը հետաքրքրվեց խմբակցության անդամներից ինչն ինչպես է եղել:
«Իմ քայլ»-ը խմբակցության անդամ ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն ասաց, որ խմբակցության վերջին նիստին ներկա չի եղել։
«Ինձ թվում է հենց այդ նիստի ժամանակ քննարկած կլինեն»,- նշեց նա։
Նույն խմբակցության անդամ երգիչ Արթուր Իսպիրյանը ուրբաթ օրվա նիստին ներկա չի եղել, զբաղված է եղել Երևանի 2800-ամյակի համերգներով, փորձերով, տեղյակ չէ խմբակցության անդամների հետ եղել է քննարկում, թե ոչ։
«Որոշողը եղել է քաղաքապետը, այդպես պետք է լինի։ Խմբակցությունում խոսակցություն եղել է»,- ասաց նա։
Իհարկե՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն Երևանի գլխավոր ճարտարապետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը: Սակայն տանել այդքան ճարտարապետ Երևանի ավագանի ու չքննարկել նրանց հետ թեկնածություն, կամ նույնիսկ՝ իսկ պե՞տք է քաղաքին գլխավոր ճարտարապետ,…: Էլ ում է պետք, կամ՝ ու երբ է պետք քաղաքապետին իր կողմնակիցների ավագանին:
Խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչինչ չէ, որ ես չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգևորությունը? Կներեք, որ չեմ կիսում :))կարելի է, չէ?
Չնայած` կապրենք կտեսնենք»։
Ինչ ասենք՝ միշտ ենք եղել այդ հույսով…
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան