«168 Ժամ». «Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով»
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի արդյունավետությանը, ասել է. «Վերլուծենք նաև, թե ինչո՞ւ միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ: Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար: Սակայն դրանք տապալվել են: Բայց հիմա, չգիտես, թե ինչպես, համաձայնեցվեց մի բան, որը, ինչպես ես եմ կարծում, նախկինում չէր քննարկվել, քանի որ նախկինում օրակարգում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ավելի բազմակողմանի էին, դրանց դեմ էր Ադրբեջանը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով։ Բայց ի՞նչ է այդ առաջընթացն Ադրբեջանի ու Հայաստանի համար. դրանք բոլորովին տարբեր տեսլականներ են, և ես չեմ կարծում, թե կողմերը պատրաստ են դրանցում փոփոխություններ կատարելուն, հասարակությունների մեջ արմատացած մոտեցումները փոփոխելուն: Հակամարտության չկարգավորմանը խոչընդոտող հանգամանքները լրջորեն արմատացած են երկու երկրներում, հասարակություններում, երկրներից ոչ մեկը կարգավորման փոխզիջումային տարբերակ չի պատկերացնում»:
Ուստի, նրա կարծիքով, այս գերագնահատված սպասելիքների ֆոնին փորձ կլինի կազմակերպել բարձր մակարդակի բանակցային գործընթաց, որը հակառակորդի դիրքորոշումներին ծանոթանալու, տրամադրվածությունը բացահայտելու հնարավորություն կտա: «Սրանից հետո, ըստ իս, իրավիճակը կվերադառնա նախկին տրամաբանությանը»,- ասել է նա»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան