Տնտեսություն 13:00 20/10/2018 Հայաստան

Ուր են հաց ուտողները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հացի և ալյուրի արտադրության ծավալները հանրապետությունում շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-օգոստոսին հացի արտադրության ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով:

Այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալներն էլ նվազել են 29.8 տոկոսով՝ կազմելով 76  հազար 23.5 տոննա:

«Սևանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց գործարանում հացի արտադրության ծավալները գրեթե չեն նվազել, բայց աշնանից արդեն կնվազեն:

«Ընդհանուր առմամբ, ամռան ամիսներին հիմնականում նվազում չի նկատվում, բայց աշնանից սկսած տնային հացաթխման են գնում մարդիկ: Օրինակ, Սևանում հացի արտադրության ծավալները նվազում են, քանի որ մասսայական տնային հացաթխում է գնում»,- ասաց նա:

Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է, որ Երևանում նույնպես մեծ թվով մարդիկ սկսել են տանը հաց թխել. «Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»:

Նա միաժամանակ նշեց, որ հացի ծավալների նվազմանը  զուգահեռ ավելանում է լավաշի արտադրությունը, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ լավաշ օգտագործել:

«Կարծում եմ, որ մարդիկ հասկացել են՝ ամենալավ հացատեսակը լավաշն է, որի կալորիականությունն ավելի բարձր է, բացի այդ, 1 կգ լավաշը փոխարինում է 1,5 կգ հացի և դա կապված է նրանից, որ հացի մեջ խոնավությունը 40-45 %-է, լավաշի մեջ՝ 10-12 %»,- ասաց  գործարանի տնօրենը:

Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին մարդիկ սկսել են ավելի շատ լավաշ գնել. «Ես 35 տարի այս ոլորտում եմ և նման պահանջարկ երբեք չի եղել»:

Ինչ վերաբերում է գներին, Աշոտ Ավետիսյանն ասաց՝  թյուր կարծիք կա, թե լավաշն ավելի թանկ է վաճառվում, քան՝ հացը. «Մեկ կիլիոգրամ լավաշը վաճառվում է 450-470 դրամով, իսկ  1 կգ հաց՝ 450-500 դրամ: Մեր գործարանի հացը թեև  վաճառում ենք 400-420 դրամ, այդուհանդերձ, հացի և լավաշի գնային տարբերությունն այդքան մեծ չէ»:

Այսպիսով, «Սևանի հացի գործարան»-ի սեփականատերը հացի արտադրության ծավալների նվազումը կապում է այն բանի հետ, որ մարդիկ սկսել են ավելի շատ տանը հաց թխել, քանի որ դրանով գումար են խնայում են, բացի այդ, մարդիկ աստիճանաբար անցնում են լավաշին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ հացի արտադրության ծավալների նվազման միակ բացատրությունն այն է, որ մարդկանց թիվն է նվազել:

«Որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Երկրորդ պատճառն, ըստ նրա, կարող էր լինել այն, երբ Հայաստանում տնտեսական կտրուկ աճ գրանցվեր, մարդկանց գնողունակությունը բարձրանար և նրանք օրվա սննդի տեսականու մեջ հացի կամ ալյուրից պատրաստված սննդի տեսակարար կշիռը պակասեցնեին:

«Բայց պարզ է, որ պատճառը դա չէ, մարդկանց թվաքանակը պակասում է, ալյուրի և հացի արտադրության ծավալն էլ նվազում: Ուրիշ ոչ մի բացատրություն չկա: Չենք կարող ասել, որ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի առողջ սնունդ օգտագործել, դա մեր երկրին չի վերաբերում»,- նշեց Վահագն Խաչատրյանը: 

Մյուս կողմից էլ տնտեսագետը չի կարծում, որ մարդկանց գնողունակությունն ընկել է և սկսել են ավելի քիչ հաց օգտագործել. «Հացն ու կարտոֆիլը ավելի քիչ ապահովված երկրների՝ մեր նման երկրների ամենատարածված սննդի տեսակներն են, ուստի այստեղ քիչ օգտագործելու մասին խոսք լինել չի կարող: Այսօր ամենամատչելի սնունդը հացն է, եթե մսի կամ կարագի մասին խոսեինք, հնարավոր կլիներ այդպես մտածել»: 

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ արտագաղթի հետ կապված խնդիրն այսօր էլ կա, գործող կառավարությունն, ըստ նրա, պետք է լուրջ ծրագրեր իրականացնի, քանի որ արտագաղթն իր բացասական ազդեցությունն է ունենում ժողովրդագրության վրա:

«Նույնիսկ մասնագետներն են ասում՝ երկու տարի հետո  Հայաստանում մահացողների թիվն ավելի բարձր կլինի, քան ծնվածների: Այս հարցն օրակարգային է եղել միշտ, կարծում եմ, որ կառավարությունը համապատասխան հետևությունների կանի և լուծումներ կառաջարկի: Ըստ իս՝ լուծման միակ տարբերակը ներգաղթն է»,- ասաց տնտեսագետը:

Արտադրության ծավալների նվազման պատճառներից մեկն էլ, ըստ տնտեսագետի, կարող է լինել վիճակագրությունը:

«Ինչքանո՞վ են հավաստի այդ տվյալները 15, 10, 5 տարի առաջ կամ հիմա, որ համեմատություն անենք: Խնդիրներ կան, մենք հիմա ականատես ենք լինում, թե ինչ է լինում խաղողի հետ: Պարզվում է, որ իրականում խաղողի մթերման և իրացման տվյալները կեղծ են եղել, այդ թվերը ներկայացրել են, որ ներմուծվող կոնյակի սպիրտի անվան տակ այլ տեսակի սպիրտները կարողանան օրինականացնել»,- ընդգծեց տնտեսագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}