Ընտրության արդյունքն ինձ համար բացարձակապես կանխատեսելի չէ. Վահե Գրիգորյան
«Ինձ ՀՀ նախագահն է ներկայացրել։ Բայց, իսկապես, չեմ կարող ասել՝ ինչ կլինի ընտրության արդյունքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության թեկնածու լինելով՝ ինչպիսի վերաբերմունք է ակնկալում ընդդիմությունից։
«Ամենակարևորը, որ կարող եմ ասել՝ ցանկացած դատավորի ընտրության համար դուք չեք կարող կանխատեսել՝ ինչպիսին կարող է լինել ընտրությունը, որովհետև ամեն մեկը որոշելու է իր համար լավագույն ընտրությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելու հեռանկարին, Գրիգորյանը նշեց, որ որևէ խնդիր այդ առումով չի տեսնում:
«Կաշխատեմ, ինչպես, որ հարկ եղավ: Սա անձնական նախապատվությունների հարց չէ: Ամեն մեկն ունի իր պաշտոնական պարտականությունները և այդ պարտականությունների շրջանակներում պարտավոր է համագործակցել, աշխատել, հարաբերվել ցանկացած մեկի հետ»:
Հարցին էլ՝ իր ընտրությունը քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարթությունում է, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ սա ամեն դեպքում քաղաքական գործընթաց է:
ՍԴ դատավորի թեկնածուն չհերքեց, որ վայելում է գործադիր իշխանության վստահությունը՝ հնարավոր համարելով, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընդդիմությունն իրեն ձայն չտա:
«Ընտրության արդյունքն ինձ համար բացարձակապես կանխատեսելի չէ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը լավ տպավորություն է ստացել Վահե Գրիգորյանից
- Վահե Գրիգորյանը չի հավատում, որ ՍԴ-ն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի
- Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան