Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունը հավաքվել է
«Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 27 պատգամավորների ստորագրությունը հավաքվել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ իրենց նախաձեռնությանը միացել են ավելի մեծ թվով պատգամավորներ, քան նախատեսված է։
«Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով՝ դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատճառն, ըստ նրա, այն է, որ ՀՅԴ-ն ունի երեք առանցքային առաջարկություն, որոնք Ընտրական օրենսգրքի հեղինակների կողմից չեն ընդունվել:
Անդրադառնալով փաստին, որ երեկ քվեարկության ժամանակ բացակայում էր չորս պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, նա ասաց. «Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, եթե լիներ մեկ ձայնի խնդիր նա կգար և կքվեարկեր, Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ոչ թե իր ուժը, այլ անզորությունը ցուցադրեց. Զոհրաբյան
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին