Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը
ՉԺՀ նախագահ Սի Ձինփինը հայտարարել է աշխարհում ամենաերկար ծովային կամուրջի բացման մասին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով South China Morning Post:
Կամուրջի երկարությունը 55 կմ է, այն կապում է երեք ափամերձ քաղաքները `Հոնկոնգը, Մակաուն ու Չժուհայը: Չինաստանի փոխվարչապետը նշել է, որ կամուրջի առկայությունը հնարավորություն կտա սերտացնել Չինաստանի ու Հոնկոնգի, Մակաուի կապերը:
Ինչպես նշում է թերթը, կամուրջի շինարարությունը սկսվել է 2009 թվականին, նախապես նախատեսվում էր այն բացել 2016 թվականին: Ծրագրի քննադատներն այն անվանել են «սպիտակ փիղ» և «արյան և քրտինքի նախագիծ»՝ ակնարկելով այն, որ շինարարության ընթացքում զոհվել է 10 աշխատող, տուժել 600 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան