
Փրկենք Ամուլսարը․ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է «Փրկել Ամուլսարը» արշավին։ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել։
«Ուզում եմ խոսել հանքարդյունաբերության մասին, կամ ավելի ճիշտ այն մասին, թե ինչո՞ւ հանքեր չպետք է բացվեն։ Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ, բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,-ասում է Սերժ Թանկյանը։