Բարի լինեիք գալ, պատշաճ ձևով քվեարկել ու անցկացնել այդ նախագիծը. Բաբլոյան
«Ինձ թվում էր երեկվա տեղի ունեցած ավանտյուրա իրադարձությունից հետո, պետք է Ազգային ժողովն իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր առաջին հերթին նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող Հանրապետականին բերել արագ, հնարավորինս ինտենսիվ կերպով նոր ընտրական օրենսգիրքն անցկացներ»,- այս ԱԺ քառօրյայի մեկնարկին վարման կարգով հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Բացահայտ հայտարարում եմ, այն ինչ երեկ տեղի ունեցավ՝ հնարավորություն է ՀՀԿ համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով, բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին տեղերում ապահովելով ռեյտինգային ընտրակարգով ձայներ, սահմանափակել չորս տոկոսանոց անցողիկ շեմով չորս խմբակցությունների համար անցնելու հնարավորություն, ու նորից խորհրդարանում ապահովելու Հանրապետականի լուրջ զգալի թվով ներկայություն»,- շարունակեց պատգամավորը։
Նրա ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Կցանկանայի, որպեսզի ոչ միայն ԱԺ, այլ մեր ողջ բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է»։
Բաբլոյանը շեշտեց՝ որպես ԱԺ նախագահ ինքը տվել է բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ ու խմբակցությունները, որոնք հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթ ընտրություններին՝ պատշաճ անցկացնելու առումով, ունենային հնարավորություն, գային դահլիճ և մասնակցեին քվեարկությանը ու օրենքի քննարկմանը։
«Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին իրենց աջակցելու մասին, այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը՝ այն էլ իմ կողմից տված հավելյալ ժամանակի հաշվին։ Այդ առումով երևի թե ազնիվ եղավ մի խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ և մինչև վերջ շարունակեց այդպես, Հանրապետականն էր։ Եթե ուզում եք, կարող եք քաղաքական առումով քննադատել, բայց եկեք լինենք, ազնիվ, 69 մարդ հայտարարել են, որ կաջակցեն, նրանցից ընդամենը 57-ը ներկա եղան։ Բարի լինեիք գալ, մասնակցել 69 պատգամավորով, պատշաճ ձևով քվեարկել ու անցկացնել այդ նախագիծը, որի համար տրված էր բոլոր հնարավորությունները»,- ասաց Բաբլոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև գործադիր իշխանությունն է. Դանիել Իոաննիսյան
- Ցավում եմ, որ ՀՀԿ-ականները որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին. Սիմոնյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
- Որոշ պատգամավորներ ԱԺ-ի ճանապարհին են՝ պետք է գան և մասնակցեն քվեարկությանը. Գորգիսյան
- ԸՕ-ի նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց
- Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԸՕ նախագիծն այսօր կարող է չընունվել
- ԸՕ-ի քվեարկությունը մեկուկես ժամով հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին