Գիլերմո դել Տորոն անիմացիոն մյուզիքլ է նկարահանում
Մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն ամերիկյան Netflix ծառայության համար նկարահանում է «Պինոկիո» անիմացիոն մյուզիքլը։
«ԱՄՆ կինոաակդեմիայի մրցանակակիր Գիլերմո դել Տորոն Netflix –ի համար գրում, նկարահանում է «Պինոկիո» մյուզիքլը»,- նշված է ընկերության Թվիթերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ռեժիսորն ասել է, որ արվեստի որևէ տեսակ իր կյանքի և ստեղծագործական գործունեության վրա չի ազդում այնպես, ինչպես անիմացիան, որևէ պերսոնաժի հետ այնպիսի «անձնական կապ» չի եղել, ինչպես Պինոկիոյի։ Հենց այդ պատճառով դել Տորոն հայտարարել է, որ իր ամբողջ կյանքում ցանկացել է նկարահանել այդ ֆիլմը։
Նշվում է, որ նկարահանումները սկսվելու են այս աշնան ընթացքում։ Ռեժիսորն արդեն հավաքել է խումբ մյուզիքլի նկարահանման համար։