Քաղաքագետ. Նիկոլը պարտք մնաց ՀՀԿ-ին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի:
Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալո: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր:
Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց դե հակահեղափոխական ՀՀԿ-ն խանգարել է:
Գործող օրենսգիրքը ձեռնտու է իշխանության կուսակցությանը` ՔՊԿ-ին, բայց ձետնտու չէ ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին: Այդ օրենքը հենց իշխանության կուսակցության համար է գրվել, անկախ անվանումից:
Թե ինչու է ՀՀԿ-ն այդ ծառայությունը մատուցել, հարց է, բայց հայրենասիրություն խաղալը հաշիվ չի: Մի ժամանակ մյուս կուսակցություններն էին ՀՀԿ-ին ծառայություններ մատուցում, հիմա ՀՀԿ-ն է ծառայություններ մատուցում: Դե կյանք է, կարևորը խաղի մեջ մնալն է:
Այս անենում ամենավատն այն է, որ իշխանությունը-ընդդիմություն հին խաղը նորից վերսկսվել է, որի իմաստը հանրությանն ապակողմնորոշելն է ու ուղեղներ լվանալով կառավարելի դարձնելը: Ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սցենարով, ուղղակի դերերի տեղերն են փոխվել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև գործադիր իշխանությունն է. Դանիել Իոաննիսյան
- Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ն սաբոտաժ չի անում
- Վերադարձ անցյալին չկա և չի լինելու. Փաշինյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
- Հանրապետական խմբակցությունը կողմ չէ ԸՕ նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին