Բանակի հարցն առաջնային չի դարձել իշխանությունների համար. Ժ. Ալեքսանյան
Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալներով, այս տարվա հունվարից մինչև հոկտեմբերի 1-ը բանակում արձանագրվել է մահվան 34 դեպք, և հոկտեմբերի 1-ին՝ Գևորգ Հարոյանի մահվան դեպքը։ «Մարդու իրավունքների վիճակը բանակում 2018 թ.» թեմայով քննարկմանն ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։ Հենց հեղափոխության ընթացքում, հետո տեղի են ունեցել մահվան դեպքեր, որոնք որակված են ինքնասպանություններ։ Մայիսից սկսած ութ դեպքով հարուցված է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածներով»,- ասաց նա։
Ժ. Ալեքսանյանի խոսքով, հեղափոխությունը տեղի է ունեցել, փոխվել է մարդկանց հոգեբանությունը, իրավիճակները, մարդկանց, պետական պաշտոնյաների տրամադրությունը, և մարդիկ սպասելիքներ ունեն, որովհետև աջակցել են, որ հեղափոխություն տեղի ունենա. «Նրանք արդարացիորեն իրավունք ունեն պահանջելու լուծումներ ստանան այն խնդիրները, որոնք առնչվում են բանակին»։
Նա ընդգծեց, որ կարևոր խնդիր է, բանակը պետք է լինի ուշադրության կենտրոնում։
Ժ. Ալեքսանյանը նաև նշեց, որ ինքնասպանություն որակված դեպքերը միշտ կասկածելի են, որևէ դեպք չի տեսել, որ հարուցված լինի քրեական գործ ինքնասպանություն հոդվածով, հետո փոխվի դառնա սպանություն կամ այլ հոդված։
«Գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված է բանակով, առաջնային խնդիրներից մեկն է։ Հիմա տեսա, որ այդ հարցն առաջնային խնդիր չի դարձել իշխանությունների համար։ Ինչպես կարող է 9 դեպք լինել հեղափոխությունից հետո ու վարչապետի ուշադրության կենտրոնում չլինի այդ հարցը»,- նշեց Ժ.Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Գևորգ Հարոյան. Մահվան մի սարսափելի պատմություն
- Զինծառայող Հարոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կապիտանին
- Ժամկետային զինծառայող Հ. Մանգասարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել երկու անձի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան