«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի գործընկերների հետ նախաձեռնում է ստորագրահավաք, ինչպես ԱԺ կանոնակարգ օրենքն է պահանջում, երկուշաբթի օրն արտահերթ նիստ գումարելու համար։ Օրակարգում կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը»,- խորհրդարանի այսօրվա նիստում մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա դիմեց Հանրապետականի իր գործընկերներին. «Երեկ ամբիոնից նշում էիք, որ նոր ԸՕ շատ ավելի արդար ու գրագետ ընտրական ընթացակարգեր է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների, ներկա լինել և մասնակցել քննարկմանը»։
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ «Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերները վարչապետի գլխավորությամբ երեկ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի, որ ԸՕ-ով գնա, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է անցողիկ են։ Խնդրում եմ, ձեր ուշադրությունը բևեռեք այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություն ստեղծել ընդհանրապես բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար։ Հանրապետականի պատգամավորները, որոնք դարձել են հանկարծակի հրեշտակի պես հեղափոխական, գնում են իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում, ու հնարավորություն են ստեղծում մեր թիկունքից նորից ռեյտինգայինով մտնելու խորհրդարան»։
Հանրապետական խմբակցությունից ելույթ ունեցավ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով. «Ցանկանում էի մի քանի հստակեցում կատարել երեկվա՝ Հանրապետականի դիրքորոշման և առհասարակ ԸՕ փոփոխության հետ կապված քաղաքական ուժերի դիրքորոշման կայունության անհրաժեշտության հետ կապված։ Կայունությունը քաղաքականության մեջ առհասարակ չափազանց կարևոր հատկանիշ է, հատկապես քաղաքական գործիչների բանավոր խոսքում և դիրքորոշման մեջ, բայց իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանն այնքան սպառիչ էր իր ձևակերումների մեջ, որ ինձ թվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն կարտահայտեն։ Պարոն Ուրիխանյան, չափազանց համապարփակ ներկայացրեցիք իրականում այն ամենն, ինչ պետք է ասել այս իրադարձության մասին»։
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ևս արձագանքեց Ուրիխանյանին, ասելով, որ իրենք են բերել այն նախագիծը, որով նպատակ են ունեցել հեշտացնել ընթացակարգերը քաղաքական այն ուժերի համար, որոնք չունեն հանրային մեծ աջակցություն, փոքր են, նոր են ձևավորովում. «Մենք խնդիր ենք ունեցել հենց այդ հարցը լուծել, քաղաքական դաշտն ընդլայնել, հնարավորություն տալ այլ կուսակցություններին նույնպես ԱԺ անցնել, եթե նկատեցիք, երեկ «Ելք»-ի բոլոր պատգամավորները ներկա են եղել գրանցվել են և կողմ են քվեարկել, դուք այլ խմբակցությունների պատգամավորների մասին ասեք, այդ թվում՝ նաև ձեր»։
Հարակից հրապարակումներ`
- Բարի լինեիք գալ, պատշաճ ձևով քվեարկել ու անցկացնել այդ նախագիծը. Բաբլոյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
- ԸՕ-ի նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց
- Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԸՕ նախագիծն այսօր կարող է չընունվել
- ԸՕ-ի քվեարկությունը մեկուկես ժամով հետաձգվեց
- Հանրապետական խմբակցությունը կողմ չէ ԸՕ նախագծին
- ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը
- Մարդիկ կոմպոտ «զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում, քան ԱԺ-ում ուզում են ԸՕ անցկացնել. Աշոտյան
- Պատգամավորները դժգոհ են ԸՕ հապշտապ քննարկման ռեժիմից
- ԸՕ վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին
- Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան