Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
Հայ տեսուչներն ու մրցավարներն ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնից հայյտնում են, որ ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի մրցաշարի մրցավարների տեսուչ։ Մրցաշարը, որին կմասնակցեն Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի Մ-17 հավաքականները, կանցկացվի Լեհաստանում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։
ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի F խմբի «Միլան» (Իտալիա) -«Ռեալ Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ:
ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի (UEFA Youth League) ներքին առաջնությունների չեմպիոնների ուղու (Domestic champions path) «Իլլես Ակադեմիա» (Հունգարիա) - «Մինսկ» (Բելառուս) հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից։ Գլխավոր մրցավարն է Սուրեն Բալիյանը, օգնականները՝ Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան