Շարապովան միլիոններ է կորցնում
Ամերիկյան Nike ընկերությունը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ նոր հովանավորչական պայմանագիր չի կնքելու։ Լենտա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Nike-ը հրաժարվել է 2018 թվականի վերջին լրացող պայմանագիրը երկարաձգելու գաղափարից։
Ընկերության հետ կնքած պայմանագրով թենիսիստուհին ստանում է տարեկան շուրջ 11 միլիոն եվրո, ինչը սպորտում կնոջ համար ամենամեծ պայմանագիրն է։ Բացի այդ, ամերիկյան բրենդի հետ համագործակցությունը թույլ էր տալիս Շարապովային դառնալ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզուհին։
Շարապովան ակնկալում է, որ Nike-ի հետ համագործակցության ավարտից հետո իր հետ պայմանագիր կկնքի գերմանական Adidas ընկերությունը։
Ռուս մարզուհին Nike-ի հետ աշխատել է 20 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան