Համաներված անձը պետք է ունենա պետության աջակցությունը. Շաքե Իսայան
«Համաներման հասարակական պահանջը հասունացած էր և որևէ մեկը սա չի կարող կասկածի տակ առնել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Պատգամավորն ասաց, որ իրենք՝ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամներով այս ընթացքում բազմաթիվ այցեր են կատարել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, որով էլ կարող է փաստել, որ պահանջը արդարացի ու հրատապ է։
«Այս պահին Հայաստանում կա 93 ցմահ ազատազրկած, նրանցից 14-ը դատապարտված են բանակում կատարված սպանությունների համար։ Առաջիկա օրերին մի քանի պատգամավորներով հանդես ենք գալու առաջարկով՝ բանակում կատարված սպանությունների գործերի վերանայման մասով»,- ասաց պատգամավորը։
Շաքե Իսայանի խոսքով, համաներված անձն ազատությամ մեջ հայտնվելով, որպեսզի մոռանա ՔԿՀ-ներ տանող ճանապարհը, պետք է հստակ ունենա պետության աջակցությունը. «Հուսով եմ, որ այս հայտարարությանը ականջոլուր կլինի արդարադատության նախարարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան
- Ավարտվեց վարչական համաներման գործընթացը
- ԱՆ. Համաներման վերաբերյալ օրինագիծն այս փուլում հրապարակման ենթակա չէ
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
- Համաներման վերաբերյալ նախապես չի կարելի խոսել. Արդարադատության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան