Շոյգուն Բոլտոնի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև երկխոսության վերականգնման մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։
Բացելով Բոլտոնի հետ բանակցությունները, ՌԴ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի խորհրդականի հագեցած օրակարգը ՌԴ-ում կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերություններին։
«Մեր երկու երկրների նախագահների Հելսինկիում վերջին հանդիպումից հետո կարող ենք ասել, որ երկկողմ երկխոսությունը աստիճանաբար վերականգնվում է։ Վստահ եմ, որ նույնիսկ փոքր քայլերը կօգնեն մեր հարաբերություններին ու վստահության վերականգնման»,-ասել է Շոյգուն։
Նշենք, որ Ջոն Բոլտոնը այցելելու է նաև Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին