Արա Բաբլոյանը լավ տպավորություն է ստացել Վահե Գրիգորյանից
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրությունը։
Ինչպես քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վերջինս լավ տպավորություն է թողել։
«Կրթված անձնավորություն էր, մասնագիտական առումով նույնպես նրա աշխատանքը պիտանի կլինի։ Տեսնենք, ցավոք մի փոքր ժամանակահատվածը ոնց որ թե այնքան էլ հարմար չէ, որովհետև Ազգային ժողովի ակտիվությունը մի քիչ նվազել է»,- ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով, Վահե Գրիգորյանը կընտրվի՞, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Եթե բավականացնեն ձայները, հուսով եմ, որ պետք է գան, մասնակցեն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը լքել եմ միայն իմ վերաբերյալ քրգործով արդարացման որոշում ստանալուց հետո. ՍԴ դատավորի թեկնածու
- Վահե Գրիգորյանը չի հավատում, որ ՍԴ-ն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին