Փորձ է արվում ԸՕ նախագծի չընդունման պատճառը բարդել դաշնակցական պատգամավորների վրա. ՀՅԴ պատգամավոր
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության հետ կապված հնչեցված գնահատականներին։
«Փորձ է կատարվում ԸՕ նախագծի չընդունման պատճառը բարդել քվեարկությունից բացակայող դաշնակցական պատգամավորների վրա՝ որակելով որպես սաբոտաժ։ Սիրելի ժողովուրդ, քանի որ փորձ է արվում ապատեղեկատվության միջոցով թյուրիմացության մեջ գցել հանրությանը, այդ պատճառով ուզում եմ որոշակի պարզաբանումներ մտցնել իմ դիրքորոշման հետ կապված»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ լինելով Տավուշի մարզից ընտրված պատգամավոր, առաջիններից մեկն էր, որ ՀՅԴ որոշումից առաջ միացավ համաժողովրդական շարժմանը՝ Տավուշի ընտրողների պահանջով, ինչի համար էլ կուսակցական պատիժ է ստացել։
«Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որը եթե ցանկանար սաբոտաժ անել, ապա խմբակցության բոլոր անդամները չէին քվեարկի։ Ես իմ անձնական խնդիրների պատճառով չեմ կարողացել մասնակցել այդ քվեարկությանը։ Իմ դիրքորոշումը չի տարբերվում կուսակցության դիրքորոշումից։ Կոչ եմ անում կուսակցության հստակ դիրքորոշումն աղավաղողներին դադարեցնել այդ հակադաշնակցական անպտուղ գործելաոճը։ Միշտ հիշեք, որ ստի ոտքը կարճ է»,- եզրափակեց ելույթը Սուրեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
- Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան
- Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան
- Հուսով եմ՝ վաղը ֆորս-մաժորներ չեն գրանցվի. Նաիրա Զոհրաբյան
- Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին
- ՀՀԿ-ն հստակ է թե իր քաղաքական դիրքորոշման, թե իր պատկերացումների մեջ. ԱԺ նախագահ
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
- ԸՕ-ի նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին