Մեքսիկուհիները մահացել են՝ ինքնաթիռի հետ սելֆի անել փորձելիս
Մեքսիկայի երկու բնակչուհի մահացել են, երբ փորձել են լուսանկարվել վայէջք կատարող ինքնաթիռի հետ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Proseco-ին, գրում է, որ դատախազությունում պատմել են՝ 17-ամյա և 18-ամյա աղջիկները գնացել են Չինապաս քաղաք ձիավարությաւն, որը գտնվում է օդանավակայանի հարևանությամբ։
Միջոցառման ավարտից հետո նրանք դուրս են եկել թռիչքուղի, որպեսզի լուսանկարվեն, բայց չեն նկատել մոտեցող ինքնաթիռը։ Երկու մեքսիկացին էլ մահացել են գլուխներին՝ թեթև շարժիչով ինքնաթիռի թևերի հարվածից։ Օդաչուն նշել է, որ նկատել էր աղջիկներին, բայց չի հասցրել կանխել ողբերգությունը։
Սելֆի անելու ժամանակ մահացության դեպքերը դադարել են լինել հազվադեպ։ Ուսումնասիրության համաձայն, 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի նոյեմբեր ամբողջ աշխարհում մահացել է 259 մարդ, ովքեր փորձել են սելֆի անել։ Առաջատարը Հնդկաստանն է, որտեղ այդ ժամանակահատվածում 159 դժբախտ պատահար է գրանցվել, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ մահվան 16 դեպքով, երրորդ՝ ԱՄՆ-ը 14 դեպքով։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները հաշվարկել են՝ որքան մարդ է մահացել սելֆի անելիս վերջին 6 տարում
- Բժիշկներն արգելել են Քիմ Քարդաշյանին սելֆի անել
- Կանադայում կամրջի վրա սելֆի անող զբոսաշրջիկների են ձերբակալել
- Հնդկաստանում սելֆի անելիս գողացել են Ուկրաինայի դեսպանի հեռախոսը
- Վրաստանում սելֆի անելիս զբոսաշրջիկ է զոհվել
- Գերմանիայում զբոսաշրջիկը սելֆի անելիս մահացել է
- Հնդկաստանում անչափահասը սելֆի անելիս կրակել է գլխին
- Կամրջի վրա սելֆի անելիս 12-ամյա տղան ընկել է ու մահացել
- Վիճակագրություն. Մարդիկ այժմ ավելի շատ մահանում են սելֆի անելիս, քան շնաձկների հարձակումից
- Սելֆի անելիս 15-ամյա աղջիկն ընկել է ժայռից
- Օդերևութաբանների խորհուրդը՝ ամպրոպի ժամանակ սելֆի չանել
- Մեկ օրում 6 սելֆի անող մարդիկ բուժման կարիք ունեն. հոգեբաններ