ՔԿՀ-ներում անգամ ճանճի թռնելու ուղղության վրա են խաղադրույք անում. Զեյնալյան
«Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում 1920 մարդ է մնացել, այսպիսի ցուցանիշ, առանց համաներում իրականացնելու, Հայաստանում չի եղել»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նախարարի պաշտոնակատարեից հետաքրքրվեց ՔԿՀ-ներում Հեպատիտ C-ի վիճակից, ինչին ի պատասխան Զեյնալյանն ասաց. «Հեպատիտ C-ն արյան միջոցով և հյուսվածքային հեղուկների միջոցով փոխանցովղ հիվանդություն է, այն չի տարածվում օդակաթիլային ճանապարհով։ Կուսումնասիրեմ խնդիրն ինչպիսի տարածվածություն ունի այս հիվանդությունը կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում, բայց ընդհանրապես Հեպատիտ C-ն խնդիր է այսօր Հայաստանում, կարծում եմ առողջապահության նախարարության հետ համատեղ պետք էփորձել լուծել այս խնդիրը»։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև ՔԿՀ-ներում խաղամոլության հարցից։
«Այն ավանդույթը, որ կար ՔԿՀ-ներում, հարկադրել խաղալու կամ «տուրք» վճարել չխաղալու համար դա ամենաբարձր մակարդակով վերացված է, սակայն եթե խցերում մոլեխաղեր են խաղում, դա ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ։ Արգելված իրեր, խաղաթղթեր և այն ամենը, ինչ որ հնարավոր է առգրավվել, արվում է, սակայն նկատվել է այսպիսի երևույթ, ամեն ինչ վերացնելու պարագայում, ուղղակի կարող են խաղաղլ, խաղադրույթ կատարել սպորտային խաղերի վրա։ Անգամ բացահայտվել է դեպք, թե նստած տեղի ճանճը որ ուղղությամբ կթռնի և սրա վերաբերյալ խաղադրույք են արել։ Այսինքն, եթե մարդը ցանկանում է խաղադրույթ անել, ամեն ինչի վրա կարող է անել»,- ասաց նա։
Զեյնալյանը շեշտեց, որ ամեն ինչ արվում է երևույթը վերացնելու համար՝ զբաղվածություն, օգտակար աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան. ՔԿՀ-ներում հասարակ դատապարտյալներին մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա
- ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է
- Նախարար. ՔԿՀ-ներն այս տարվա 5 ամիսներին 1.5 անգամ ավելի շատ են բեռնաթավել, քան անցած երեք տարիներին