Զեյնալյանը՝ ԱԺ արտահերթում Համաներման մասին օրենքի քննարկման մասին
«Թեև հայտարարել էի, որ Համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար՝ գտնվեց այլ լուծում» ,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի:
«Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Այսպիսով, չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»,- գրել է Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համաներման մասին օրենքի նախագիծը ներառվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
- Համաներված անձը պետք է ունենա պետության աջակցությունը. Շաքե Իսայան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ